Ընկերության մասին

«Ցեպելին Արմենիա» ՍՊԸ-ն ՀՀ-ում Caterpillar ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է: Այն հանդիսանում է Եվրոպայում Caterpillar-ի համաշխարհային խոշորագույն ներկայացուցիչ Zeppelin GmbH գերմանական կոնցերնի մի մասը:

Մեր ընկերության կողմից առաջարկվող արտադրանքի տեսականին օգնում է մեր հաճախորդներին լուծել յուրաքանչյուր բարդության խնդիր՝ հողային աշխատանքներից սկսած մինչև էլեկտրաէներգիայի մատակարարում: Cat® տեխնիկային զուգահեռ, որը օգտագործվում է շինարարության, հանքաարդյունաբերության, ճանապարհաշինարարության մեջ, մենք նաև առաջարկում ենք CAT դիզելային և գազային շարժիչների, համակարգերի և գեներատորների լայն տեսականի:

Մենք ոչ միայն մատակարարում ենք տեխնիկա, այլև առաջարկում ենք համակարգային լուծումներ և կարող ենք տրամադրել ծառայությունների կոմպլեքս համալիր: Ցեպելին Արմենիա-ի կողմից տրամադրվող ողջ տեխնիկան ուղեկցվում է սպասարկման բարձր մակարդակով՝ օրիգինալ պահեստամասերի օգտագործմամբ և որոկավորված անձնակազմի ներգրավմամբ: Ցեպելին Արմենիա ընկերության սպասարկման բոլոր ծառայությունները ուղղված են Ձեր տեխնիկայի՝ առանց խափանումների աշխատանքային վիճակի պահպանմանը: Մենք պատրաստ ենք օգնել, որպեսզի Դուք կենտրոնանաք Ձեր գործարարության վարման վրա և վստահ լինեք տեխնիկայի հուսալիության վրա:

Մենք աշխատում ենք Հայաստանի տարածքում 2005 թվականի հունիսից: Իր գործունեության վարման ընթացքում մեր ընկերությունը հետևում է ռազմավարության, որը ենթադրում է անշարժ գույքում երկարաժամկետ ներդրումներ, անձնակազմի զարգացում և ուսուցանում, լոգիստիկ սխեմաների օպտիմիզացիա, կոմպլեքս լուծումների և հաճախորդների համար նոր առաջարկների ստեղծում:

«Ցեպելին Արմենիա»-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է քաղաք Աբովյանում: Այստեղ են գտնվում նաև կենտրոնական պահեստը և կոմպոնենտների վերանորոգման կենտրոնը: Երկրում ակտիվորեն զարգացնելով մեր ներկայացուցչությունը՝ մենք բացել ենք մասնաճյուղեր Քաջարանում և Թեղուտում:

For player